Press TV- ն գրում է, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին Թեհրանում Սլովակիայի փոխվարչապետ և արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպմանը նշել է, որ ծիծաղելի է համարում այն փաստը, որ ահաբեկիչների ֆինանսավորմանն ու ուսուցմանը մասնակցող երկրները հանկարծ ձգտում են այդ ահաբեկիչների դեմ պայքարի: Նա անհանգստություն է հայտնել՝ կապված Մերձավոր Արևելքում ահաբեկչության տարածման հետ և կոչ արել աշխարհի երկրների միասնական մոտեցում գտնել ահաբեկչության դեմ պայքարում: Իր հերթին, Սլովակիայի փոխվարչապետը կողմ է արտահայտվել Բրատիսլավայի և Թեհրանի միջև խորհրդակցությունների անցկացմանը՝ նշելով, որ բոլոր երկրները պետք է օգտագործեն իրենց հնարավորությունները ահաբեկչության դեմ պայքարի համար: