ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ-ն գրում է, որ Իրանի հյուսիսային Սեման նահանգի Շահմիրզադ քաղաքում տեղի է ունեցել 4.1 բալանոց երկրաշարժ։ Թեհրանի համալսարանի սեյսմոլոգիայի ինստիտուտի տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են վաղ առավոտյան, երբ մարդիկ դեռ քնած են եղել։ Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում։