ABC News-ը գրում է, որ Հռոմի պապի անվտանգության աշխատակիցների թիվը չի ավելացվի նոր այցի ընթացքում, որն ուղեկցվում է սպառնալիքներով: Նշվում է, որ առաջիկայում Հռոմի պապը կայցելի Ալբանիա՝ հիմնականում մուսուլմանաբնակ երկիր: Իսկ սպառնալիքներն Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից են: Փոփոխություններ չեն լինի նաև 77-ամյա պոնտիֆիկոսի օրակարգում: