Երևան, 17.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան Եղանակը Հայաստանում Եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի ԼՂ-ի մասով նույն իրավունքից. Օսկանյան Հայաստանում այս պահին չկա քաղաքականություն, այն փոխարինվել է բռնnւթյամբ, և սա Փաշինյանի ընտրությունն է, սակայն քաղաքական անտագոնիզմը քայքայում է հենց պետությունը. Աշոտյան Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ Խմիչք՝ տորֆային ճահիճների ջրով ու տորֆը բովելու միջոցով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հուլիսի). Ատոմային ռումբի առաջին հաջողված փորձարկումը. «Փաստ» Կշարունակվե՞ն «ռեյդերը» Հարավկովկասյան երկաթուղու վրա. «Փաստ» Նրանք ձգտում են վերահսկողություն հաստատել Հայաստանի նկատմամբ. «Փաստ»


Ինչ են բացահայտում դեմքի տարբեր հատվածների կնճիռներն ու հետքերը Ձեր առողջության մասին

Lifestyle

BlogNews

Եթե ուշադիր նայեք, ապա կտեսնեք, որ բոլորիս դեմքին բազմաթիվ կնճիռներ, երկար «գծեր» ու պիգմենտային հետքեր կան։ Իսկ գիտե՞ք, որ դրանք կարող են Ձեր մասին շատ ավելին պատմել, քան Ձեր տարիքի մասին հուշելը։
Հետազոտող բժիշկները պնդում են, որ դեմքն ու դրա արտաքին տեսքն ուղղակիորեն կապված են մարմնի այլ մասերի հետ։ Այդ իսկ պատճառով, եթե ուշադիր նայեք Ձեր դեմքին, ապա կարող եք նկատել, թե ինչ ազդանշանների մասին է զգուշացնում Ձեր օրգանիզմը՝ դրանք արտացոլելով Ձեր դեմքին։
Որոշ դեպքերում սա կարող է չափազանց կարևոր լինել։
Նախկինում մենք նույնիսկ պատկերացնել անգամ  չէինք կարող, որ դեմքը կարող է այսքան շատ բան պատմել մեզ մեր մասին։
Յուրաքանչյուր գիծ ու յուրաքանչյուր կնճիռ իր իմաստն ունի։ Նույնիսկ մեր մարմնին առաջացած պիգմենտային հետքերը պատահականություն չեն։

 1  Հորիզոնական խորը գծեր ճակատի վրա

Այս կնճիռներին հաճախ անվանում են «անհանգստության  գծեր», որովհետև դրանք ասես իրենց մեջ կուտակում են հսկայական չափի սթրես։ Եթե այս գծերը բավականաչափ նկատելի են Ձեզ մոտ, ապա Դուք պետք է ավելի հաճախ հանգստանաք ու թուլանաք։ Հաճախակի մեկնեք հանգստի։
Բացի այդ, այս հատվածն ուղղակիորեն կապված է մարսողական համակարքի  հետ։ Հնարավոր է՝ Դուք չափազանց շատ շաքար կամ ճարպ եք օգտագործում կամ քիչ քանակությամբ ջուր խմում։

 2  Կնճիռներ աջ հոնքի մոտ

Ուղղահայաց կնճիռներն այս վայրում երիկամների հետ կապված ակնհայտ խնդիրների մասին են վկայում։ Եթե ցանկանում եք, որ դրանք անհետանան Ձեր դեմքից, անհրաժեշտ է առողջացնել այդ ներքին օրգանը։ Սկսեք ավելի շատ բանջարեղեն, քաղցր մրգեր ու ամբողջական հատիկներով մթերքներ օգտագործել։ Նվազեցրեք սուրճի, կծուի ու աղի օգտագործումը։ Իսկ եթե կարծում եք, որ հնարավոր է՝ ավելի լուրջ խնդիրներ ունեք երիկամների հետ, ապա անմիջապես բժշկի դիմեք։

 3  Կնճիռներ ձախ հոնքի մոտ

Դեմքի այս հատվածն ուղղակիորեն կապված է փայծաղի հետ։ Այս հատվածի կնճիռները հուշում են, որ այդ օրգանի հետ կապված խնդիրներ ունեք։
Այս օրգանի աշխատանքը կապված է նաև շաքարի չարաշահման հետևանքով ենթաստամոքսային գեղձի խանգարման հետ։ Պարզապես փորձեք հնարավորինս նվազեցնել այն Ձեր սննդակարգում։ Քաղցր թխվածքաբլիթների փոխարեն չրեր օգտագործելը լավ սկիզբ է։ Դե իսկ թե էլ ինչից է անհրաժեշտ հրաժարվել, թերևս ինքներդ ավելի լավ գիտեք։

 4  Կնճիռներ աչքերի անկյուններում

Այսպիսի բան հաճախ չեք տեսնի, սակայն որոշ մարդկանց մոտ կնճիռներ հայտնվում են նաև այստեղ, և այն սեզոնային ալերգիայի հետևանք է։
Որքան էլ տարօրինակ հնչի, այս հատվածը կապված է նաև Ձեր լիբիդոյի հետ։ Եթե Ձեր դեմքի այս հատվածում կնճիռներ են հայտնվել, ապա հնարավոր է՝ Դուք սեռական հարաբերությունների՝ սովորականից ավելի քիչ անհրաժեշտություն եք զգում։ Հնարավոր է՝ ժամանակն է ավելի քիչ անհանգստանալ։

 5  Շրջանակներ կամ տոպրակներ աչքերի տակ

Այս կնճիռներն այլ կերպ անվանում են նաև «բադերի թաթեր»։ Եթե Դուք սրանցից չունեք, ուրեմն բավականաչափ չեք ծիծաղում։ Հակառակ դեպքում անկասկած դրանք կհայտնվեին Ձեր դեմքին։
Դա խնդիր է միայն այն դեպքում, երբ այդ կնճիռները խորն են, և կարող է հուշել արագ զարգացող տեսողական խնդրի մասին։ Դադարեք այդքան հաճախ նայել Ձեր հեռախոսի էկրաններին, խուսափեք հեռուստացույց դիտելուց ու հնարավորինս քիչ օգտվեք համակարգչից։ 
«Բադերի թաթիկները» կապված են նաև որոշ ներքին օրգանների՝ մարսողական համակարգի, երիկամների ու լյարդի հետ։ Փորձեք ինքներդ Ձեզ համոզել ավելի շատ շարժվել ու անցնել առողջ ապրելակերպի։  

 6  Շրջանակներ կամ պարկեր աչքերի տակ

Մենք բոլորս էլ տեսնում ենք դրանք առավոտյան հայելու մեջ նայելիս, երբ բավականաչափ չենք քնում։ Սակայն եթե Դուք այն տեսնում եք ամեն օր, ապա ամենայն հավանականությամբ երիկամների հետ կապված խնդիր ունեք։ Սկսեք ավելի շատ մրգեր ու բանջարեղեն ուտել, ինչպես նաև փորձեք ավելի շատ ջուր խմել օրվա ընթացքում։ 
Աչքերի տակ մեծ պարկերը կարող են հուշել նաև արյունատար համակարգի խնդիրների մասին։ Դուք պետք է պայքարեք մաշկի շրջանառության մասին։ Յոգան կամ մերսումը հրաշալիորեն կօգնեն։ Իսկ եթե Դուք ինքներդ էլ նկատում եք, որ դա լուրջ խնդիր է դառնում, ապա դիմեք բժշկի։

 7  Պիգմենտային հետքեր այտերին

Եթե այտերին բաց կամ մուգ գույների հետքեր են հայտնվում, դա կարող է որոշ ներքին օրգանների հետ կապված խնդիրների մասին վկայել։ Առաջին հերթին, ամենայն հավանականությամբ Դուք վատ եք սնվում։ Երկրորդը՝ ամենայն հավանականությամբ ծխում եք, որովհետև արդեն վաղուց Ձեր թոքերը թույլ են։ Դուք պետք է սկսեք շնչառական վարժություններ կատարել ու սովորել կառավարել Ձեր շնչառությունը։ Թոքերն արդյունավետորեն մաքրում է առավոտյան վազքը։

 8  Պզուկ կամ այտուցված մաշկ քթի ծայրին

Կարմիր քիթը կարող է և խնդիր չլինել, սակայն կարմրածությունը քթի այս հատվածում կարող է արյունատար համակարգի անբավարար աշխատանքի մասին վկայել։ Դուք արյան ճնշման հետ կապված խնդիներ կարող եք ձեռք բերել։ Եթե այս խնդիրը Դուք վաղուց ունեք և ուշադրություն չեք դարձնում դրան, ապա թերևս այժմ ժամանակն է բժշկի դիմել։

 9  Կնճիռներ բերանի շրջակայքում

Շատ մարդիկ այս հատվածում ուղղահայաց կնճիռներ ունեն, իսկ այս հատվածը նյարդային ուղիներով ուղղակիորեն կապված է հաստ աղու հետ։ Այս ներքին օրգանի մասին քչերն են մտածում, սակայն դրա առողջությունը չափազանց մեծ ազդեցություն է թողնում ծերության տարիքում կյանքի որակի վրա։ 
Բարեբախտաբար, այն վերականգնելն ու դրա առողջությունը պահպանելը հեշտ է, անհրաժեշտ է մանրաթելերով հարուստ սնունդ ու բավականաչափ քանակությամբ վիտամին D օգտագործել, մի փոքր ֆիզիկական աշխատանք ու մի փոքր ավել հեղուկ։

 10  Ծիծաղի կնճիռներ

Սովորաբար խորը կնճիռներն այս հատվածում հայտնվում են այն մարդկանց մոտ, ովքեր շատ ու հաճախ են ծիծաղում։ Ծիծաղն, ինչպես հայտնի է, օգտակար է ինչպես մտավոր, այնպես էլ ֆիզիկական առողջության համար։ Այնպես որ, Դուք պետք է սիրեք այս կնճիռնները։
Մյուս կողմից, սակայն, եթե այնքան էլ հաճախ չեք ծիծաղում, սակայն այս կնճիռներն առկա են, ապա դա կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի խնդիրների մասին։ Սննդակարգի մեջ ավելացրեք հապալաս, կեռաս, խաղող, սխտոր և սպանախ։

 11  Կնճիռներ վերևի շրթունքի վերին հատվածում

Նույնիսկ ծերության ժամանակ բոլոր մարդկանց մոտ չէ, որ ուղղահայաց կնճիռներ են առաջանում այս հատվածում։ Սակայն նրանք, ովքեր ունեն դրանք, ամենայն հավանականությամբ ծխողներ են։ Ծխելն ամենակարրևոր խնդիրներից մեկն է, որի հետևանքով այս հատվածում անբնական կնճիռներ են հայտնվում։
Բացի այդ, այս հատվածն ուղղակիորեն կապված է փայծաղի հետ։ Փորձեք սննդակարգում ավելացնել արմատավոր պտուղներ։ Հատկապես օգտակար են գազարն ու շաղգամը։ Բացի այդ, անհրաժեշտ է ուտել հաճախ և քիչ քանակությամբ։

 12  Հետքեր շուրթերի վրա

Շուրթերի վրա առաջացած հետքերը մի քանի պատճառ ունեն։ Դրանք կարող են արյան վատ շրջանառության ու հաստ աղու կամ լյարդի վատ աշխատանքի պատճառ լինել։ Դրանց հայտնվելը պարզելու համար անհրաժեշտ կլինի բժշկի գնալ։

 13  Ենթակզակ

Մարդիկ, ում պարանոցի մաշկը կնճռոտ է ու կախված, ամենայն հավանականությամբ տառապում են ավելորդ քաշից։ Սա տարածված խնդիր է հատկապես մեր ժամանակներում, երբ մենք շատ ենք ուտում ու քիչ շարժվում։ 
Ինչևէ, այս շրջանը նաև ներառում է վահանագեղձի խնդիրներ։ Դրա առողջությունը լավացնելու համար անհրաժեշտ է ցինկի կոճակներ ընդունել և գոնե ժամանակավորապես հրաժարվել հացից ու ալյուրով պատրաստված այլ սննդամթերքից։

 14  Օղակ աչքի ծիածանաթաղանթին

Ինքնահետազոտության ժամանակ կարող եք ոչ միայն Ձեր դեմքը, այլև աչքերը ստուգել։ Եթե «օղակ» եք նկատել աչքի ծիածանաթաղանթի վրա, ապա Ձեզ մոտ խոլեստերինի բարձր մակարդակ է։ Դա գրեթե միշտ լուրջ խնդիրների է հանգեցնում, այդ թվում՝ սրտի կաթվածի ու այլ սրտային հիվանդությունների պատճառ դառնում։ Բարեբախտաբար, շատ միջոցներ կան խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար։ Ավելի շատ բանջարեղեն կերեք  ու տրանսճարպերով քիչ հագեցած սնունդ։ Սննդակարգում ավելացրեք սոյայի սոուս և ընկույզներ։

 15  Ճակատի ծայրերի հատվածին նկատելի երակներ

Եթե ճակատի ծարամասերում երակներ են երևում, ապա դա կարող է հիպերտոնիայի նշան լինել։ Ինչպես երևում է՝ Ձեզ անհրաժեշտ է ինչ-որ բան անել սթրեսի հետ։ Եթե անհրաժեշտ է, նույնիսկ թողեք Ձեր աշխատանքը։ Սկսեք ավելի հաճախ դուրս գալ զբոսանքի, յոգայով զբաղվեք կամ նույնիսկ չպլանավորված հանգստի մեկնեք։
Խորհուրդ է տրվում շատ բանան օգտագործել ու աստիճանաբար հրաժարվել աղից։ Երբ ճնշումը սկսի նվազել, երակները կդադարեն այդքան նկատելի լինել։

 16  Կնճիռներ ներքևի շրթունքի տակ

Շատ մարդիկ կրկնակի կզակ ունեն, սակայն սա ցույց է տալիս, որ Ձեր կյանքում չափազանց շատ է բացասականն ու վատատեսությունը։ 
Մշտապես ամենավատին պատրաստ լինելու սովորությունը, հնարավոր է, օգտակար է, սակայն իրականում այն կործանարար ազդեցություն է թողնում Ձեր առողջության վրա։ Բաց թողեք վիրավորանքները, փորձեք խուսափել հիասթափություններից ու զայրույթից ամեն գնով։ Ձեր ներսի աշխարհը, ինչպես տեսնում եք, կարող է արտացոլվել Ձեր արտաքինի վրա։
Mining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանՔաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան Եղանակը Հայաստանում Եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի ԼՂ-ի մասով նույն իրավունքից. Օսկանյան Հայաստանում այս պահին չկա քաղաքականություն, այն փոխարինվել է բռնnւթյամբ, և սա Փաշինյանի ընտրությունն է, սակայն քաղաքական անտագոնիզմը քայքայում է հենց պետությունը. Աշոտյան Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ Իշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԱրդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԱռանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք Չալաբյան