Գաբրիել Ղազարյանն ակնկալում է Օլիմպիական խաղերին հայ մարզիկների թվի ավելացում
ՍպորտՀայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ակնկալում է, որ Հայաստանը դեռևս կավելացնի Ռիո-2016-ի օլիմպիական խաղերին իր մասնակից մարզիկների թիվը: 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ մեր մարզիկները նվաճել են օլիմպիական խաղերի 11 ուղեգիր (հունահռոմեական ըմբշամարտ՝ 2, ազատ ոճի ըմբշամարտ՝ 1, մարմնամարզությ ուն՝ 1, ծանրամարտ՝ 7):
«Կարծում եմ՝ դեռևս հնարավորություն կա մարմնամարզությունում ունենալու ևս երկու վարկանիշ, 1-ը՝ լողից, 1-՝ գեղարվեստական մարմնամարզությունից»,- Արմենպրեսի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:
Միաժամանակ, նշվեց, որ մինչ օլիմպիական խաղերը տեղի են ունենալու ըմբշամարտի և այլ մարզաձևերի վարկանիշային մրցումներ, որոնց ընթացքում մեր վարկանիշների թիվը կավելանա: