«Ռիվեր Փլեյթը» ներողություն է հայցել Մեսսիից` երկրպագուների պահվածքի համար
ՍպորտԱրգենտինյան «Ռիվեր Փլեյթը» ներողություն է հայցել կատալոնյան «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիից` երկրպագուների անվայել պահվածքի համար:
Հշեցնենք, որ աշխարհի ակումբային առաջնությունում հաղթելուց հետո Տոկիոյի օդանավակայանում երկրպագուներից մեկը թքել է Լիոնել Մեսսիի վրա:
«Մեսսիի նկատմաբ ցուցաբերած ագրեսիայի համատեքստում ակումբը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում և ներողություն է հայցում «Բարսելոնայի» ֆուտբոլիստից: «Ռիվեր Փլեյթը» շնորհավորում է կատալոնացիներին աշխարհի ակումբային առաջնությունում հաղթելու կապակցությամբ», -ասված է արգենտինյան ակումբի հայտարարության մեջ: