Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 18.31-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհին' Աշտարակ քաղաքի կամրջի մոտակայքում, քաղաքացին փորձում է ինքնասպան լինել' նետվելով կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները և ոստիկանության աշխատակիցները կանխել են Ս. Թ.-ի (ծնվ. 1989թ.) ինքնասպանության փորձը: