Արթուր Ալեքսանյանը տարվա լավագույն մարզիկն է
ՍպորտՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է Հայաստանի 2015 թվականի լավագույն մարզիկ: Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվեցին 2015 թվականի մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները:
Ինչպես տեղեկացրին ՀԱՕԿ լրատվության բաժնից, հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 34 լրագրողներ: Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել աշխարհի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին:
10 լավագույններն են՝
1 . Արթուր Ալեքսանյան՝ հունահ
2 . Միհրան Հարությունյան՝ հուն
3 . Հարություն Մերդինյան՝ սպո
4 . Տիգրան Մարտիրոսյան՝ ծանրամար
5 . Արթուր Թովմասյան՝ սպորտային
6 . Արման Երեմյան՝ թաեքվոնդո,
7 . Տիգրան Կիրակոսյան՝ սամբո, 10
8 . Արամ Ավագյան՝ բռնցքամարտ,
9 . Անդրանիկ Կարապետյան՝ ծանրամ
10 . Սմբատ Մարգարյան ծանրամարտ,
Լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը:
Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են ևս 4 մարզիկների անուններ. Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն, 81 միավոր), Լևոն Արոնյան (շախմատ, 35 միավոր) և Հենրիկ Մխիթարյան (ֆուտբոլ, 31 միավոր):