Ալեգրի. «Բավարիայի» դեմ խաղերում գեղեցիկ ֆուտբոլ ենք ցուցադրելու
Սպորտ«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին վստահեցրել է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Բավարիայի» հետ խաղերում իր թիմը հանդես չի գալու պաշտպանողական մարտավարությամբ:
-«Բավարիայի» հետ խաղերում մեր դարպասի մոտ ավտոբուս չենք կանգնեցնելու, գեղեցիկ ֆուտբոլ ենք ցուցադրել: Այո, Իտալիայի առաջնությունը կարևոր է, պետք է պայքարենք, բայց հենց Չեմպիոնների լիգայում ունեցած հաջողությունների շնորհիվ է «Յուվենտուսը» դարձել հեղինակավոր: Այս մրցաշարում մենք պարտավոր ենք խաղալ առնվազն 1/8 եզրափակչում:
Անկեղծ ասած՝ չեմ կարծում, որ Գվարդիոլայի հեռանալու մասին նորությունն ինչ-որ ձևով կօգնի մեզ: Երբ Յուպ Հայնկեսը հայտարարեց, որ հեռանալու է մյունխենյան ակումբից, նրանք հաղթեցին Չեմպիոնների լիգայում,-Ալեգրիի խոսքը մեջբերված է «Corriere della Sera»-ից: