Վերատի. Շատերը մտածում են՝ Իբրան դաժան է, բայց նա շատ հաճելի և ուրախ տղա է
Սպորտ«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատին վերհիշել է փարիզյան ակումբում անցկացրած առաջին շրջանը և գովասանքով է խոսել թիմակից Զլատան Իբրահիմովիչի մասին:
-Երբ ինձ ասացին «Պարի Սեն Ժերմենի» ղեկավարության հետաքրքրության մասին, ես վստահ չէի: Բայց նման հնարավորություն կյանքում մեկ անգամ ես ունենում, և ես չէի կարող ձեռքիցս բաց թողնել այն: Փարիզ եկա՝ գիտակցելով, որ ինձ համար շատ բարդ է լինելու, բայց թիմակիցներիս շնորհիվ ամեն ինչ լավ ընթացավ: Նրանք ինձ ընդունեցին որպես եղբոր, իսկ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ինձ համար հոր պես էր:
Շատերը մտածում են, որ Իբրան դաժան է, բայց իրականում նա շատ հաճելի և ուրախ տղա է: Նա մեծագույն ֆուտբոլիստ է, ով բարդ մանկություն է ունեցել: Եթե Զլատանին լավ ճանաչեք, կհասկանաք, որ նա հիանալի մարդ է,-Վերատիի խոսքը մեջբերված է «Sky»-ից: