Ռանյերի. Ճնշում գործադրում են մեծ ակումբների վրա, իսկ մենք ճնշում չենք զգում
Սպորտ«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին այսօր կայացած մամուլի ասուլիսի հայտարարել է, որ իր ֆուտբոլիստները ճնշում չեն զգում:
-Առաջին հերթին, ճնշում գործադրում են մեծ ակումբների վրա, իսկ մենք ճնշում չենք զգում: Մեծ թիմերը սխալվելու իրավունք չունեն: Այո, նախորդ մրցաշրջանի այս ժամանակահատվածում «Լեսթերը» վերջին հորիզոնականում էր, բայց այժմ այլ իրավիճակ է, և արտաքին գործոնները չեն ազդում:
Իմ ֆուտբոլիստներին միշտ ասում եմ, որ շարունակեն խաղալ այնպես, ինչպես խաղում են: Սա ֆուտբոլ է՝ ինչ-որ տեղ միավորներ կկորցնենք, ինչ-որ տեղ՝ կվաստակենք: Հասկանալի է, որ մենք միավորներ կորցնելու ենք:
Հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով, մեր երկրպագուներով: Այս տոնական օրերին երկրպագուները պետք է վայելեն մեր խաղը,-Ռանյերիի խոսքը մեջբերված է «Լեսթերի» պաշտոնական կայքից:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրից հետո «Լեսթերը» 38 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ 18-րդ տուրում մրցելու է «Լիվերպուլի» հետ: