ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գրում է, որ Թուքրիայի վրչապետ Ահմեդ Դավութօղլուն կտրականապես հերքել է արևմտյան ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրը, թե ԻԼԻՊ խմբավորման շարքերը զգալիորեն համալրվում են իր երկրի քաղաքացիների հաշվին: Վերջինս հակադարձել է շեշտելով, որ եվրոպական երկրներից ծայրահեղականներին ավելի մեծ թվով մարդիկ են միանում, քան իր երկրից: Դավութօղլուն ընդգծել է, որ «Անկարան անում է ամեն ինչ, որպեսզի զսպի ԻԼԻՊ-ի կազմում կռվել ցանկացող օտարերկրացիների հոսքը Թուրքիայով»: Նա նաև եվրոպական երկրներին կոչ է արել ավելի սերտ համագործակցել օտարերկրյա գրոհայինների՝ Սիրիա հոսքը կանխարգելելու համար: