Կլոպ. Ջերրարդը վարձավճարով չի վերադառնա «Լիվերպուլ»
Սպորտ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ թիմը զգում Սթիվեն Ջերրարդի կարիքը, բայց նրան վարձավճարով ձեռք բերելու մտադրություն չկա: Հիշեցնենք, որ Ջերրարդն այժմ հանդես է գալիս «Լոս Անջելես Գելաքսիում»:
-Ես, իհարկե, լավատես եմ, բայց Ջերրարդը դեռ մեկ տարվա պայմանագիր ունի «Գելաքսիի» հետ: Նա հաստատ վարձավճարով չի վերադառնա «Լիվերպուլ»: Եթե մենք նրան ինչ-որ բանով օգնելու հնարավորություն ունենանք, սիրով կանենք դա:
Այժմ թիմն առանց Ջերրարդի առաջին մրցաշրջանն է անցկացնում, առանց առաջատարի, ով գրեթե 20 տարի իր հետևից է տարել մյուսներին: Հասկանալի է, որ նրանից հետ առաջացած բացը լրացնելը շատ բարդ է,-Կլոպի խոսքը մեջբերված է «Sky Sports News»-ից: