Կրոս. Արձակուրդից հետո թիմը դրական տրամադրվածություն է ունենալու
ՍպորտՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը համոզված է, որ ընթացիկ մրցաշրջանը հաջող է լինելու իր թիմի համար:
-Արտասահմանցի ֆուտբոլիստների համար Ամանորի դադարի միշտ կարևոր է, քանի որ մտերիմների և հարազատների հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն է ստեղծվում: Ինձ համար շատ կարևոր է հնարավորինս շատ տեսնել ընտանիքիս՝ չնայած անգամ այդ ժամանակ չեմ դադարում մտածել ֆուտբոլի մասին:
Մենք պետք է ավելի լավ հանդես գանք, պետք է ամեն օր աշխատանք և այդ դեպքում լավ արդյունքի կհասնենք: Դեռ մրցաշրջանի կեսն էլ չի անցել: Մենք «Ռեալն» ենք և մեզ հաջողություն է սպասվում: Կասկածներ չունեմ, որ արձակուրդից հետո թիմը դրական տրամադրվածություն է ունենալու,-ասել է Կրոսը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 16-րդ տուրից հետո «Ռեալն» ունի 33 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Դեկտեմբերի 30-ին մադրիդյան թիմը մրցելու է «Ռեալ Սոսյեդադի» հետ: