«Արսենալը» պարտվեց խոշոր հաշվով, «Լեսթերը» մնաց առաջին տեղում
ՍպորտԱնգլիական Պրեմյեր լիգայի 18-րդ տուրի վերջին խաղում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվել էր «Սաութհեմփթոնին» եւ հաղթանակի դեպքում միանձնյա կգլխավորեր մրցաշարային աղյուսակը, սակայն դարձավ տուրի գլխավոր ֆիասկոյի հեղինակը: «Սաութհեմփթոնը» հիանալի էր ուսումնասիրել Արսեն Վենգերի թիմին եւ ոչ մի շանս չտվեց մրցակցին՝ հաղթելով 4:0 հաշվով: Հատկապես գեղեցիկ ստացվեց խաղի առաջին գոլը, որը 17-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց տանտերերի պաշտպան Կուկո Մարտինան: «Արսենալը» դժվարությամբ էր մոտենում դաշտի տերերի դարպասին եւ ամբողջ խաղի ընթացքում չունեցավ գոնե մեկ իրական գոլային պահ: «Սաութհեմփթոնից» դուբլի հեղինակ դարձավ իռլանդացի հարձակվող Շեյն Լոնգը:
«Արսենալը» չօգտվեց առաջատար «Լեսթերին» շրջանցելու հնարավորությունից եւ 36 միավորով մնաց երկրորդ տեղում: Այս տուրում «Լիվերպուլին» պարտված «Լեսթերն» ունի 38 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Մանչեսթեր Սիթին»՝ 35:
Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր
«Սաութհեմփթոն» - «Արսենալ»՝ 4:0
Կուկո Մարտինա, 19, Շեյն Լոնգ, 55, 90+2, Ժոզե Ֆոնտե, 69
«Լիվերպուլ» - «Լեսթեր»՝ 1:0
Կրիստիան Բենտեկե, 63