Վերատի. Եվրո-2016-ի վիճակահանության օրն Իբրահիմովիչն ինձ 3 բառ էր գրել
ՍպորտԻտալիայի հավաքականի և «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատին «La Gazzetta Dello Sport»-ին տված հարցազրույցում շվեդ թիմակից Զլատան Իբրահիմովիչի հետ կապված ուշագրավ պատմություն է ներկայացրել:
-Եվրոպայի առաջնության վիճակահանության օրը Զլատանն ինձ հաղորդագրություն էր ուղարկել: Նա երեք բառ էր գրել. «Ես քեզ կոչնչացնեմ»: Ես էլ նրան խորհուրդ տվեցի չհուզվել՝ ասելով, որ Շվեդիան խմբից երրորդ տեղով դուրս կգա,-ասել է Վերատին: