Նեյմարը հրաժարվել է բանակցել «Ռեալի» հետ
Սպորտ«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը հրաժարվել է բանակցել Մադրիդի «Ռեալի» հետ, որը հետաքրքրված է նրա ծառայություններով:
Sport.es-ի համաձայն՝ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մի քանի անգամ զանգել է Բրազիլիայի հավաքականի ավագի հորը, սակայն նա հրաժարվել է բանակցել 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ:
Բրիտանական մամուլի համաձայն՝ Խոսեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորելու դեպքում փորձելու է Նեյմարին տանել անգլիական ակումբ: Բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը»: