«Ռեալի» ֆուտբոլիստները վերսկսել են մարզումները (լուսանկարներ)
ՍպորտԴեկտեմբերի 27-ին ավարտվել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների՝ Սուրբ Ծննդյան կապակցությամբ ստացած արձակուրդը:
«Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ֆուտբոլիստներն արդեն վերադարձել են Մադրիդ և վերսկսել են մարզումները: Ռաֆայել Բենիտեսի սաները պատրաստվում են Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» հետ դեկտեմբերի 30-ին կայանալիք խաղին:
Հիշեցնենք, որ այժմ «Ռեալն» ունի 33 միավոր և զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը:



