Արսենալի առաջին ձեռքբերումը կլինի Բազելի կիսապաշտպանը
Սպորտ«Բազելի» կիսապաշտպան Մուհամեդ Էլ-Նենին մոտ է «Արսենալի» հետ պայմանագիր ստորագրելուն:
Ինչպես հայտնում է «The Sun»-ը, 23-ամյա եգիպտացի ֆուտբոլիստի համար լոնդոնյան ակումբը կվճարի 5 միլիոն ֆունտ սթերլինգ: Նշվում է, որ տրանսֆերային պատուհանի ընթացքում խաղացողը կլինի «Արսենալի» առաջին ձեռքբերումը:
Հավելենք, որ Էլ-Նենին Շվեյցարիայի ընթացիկ առաջնությունում ու Եվրոպա լիգայում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ:մասնակցել է