Բասկետբոլի Հայաստանի Մ-16 հավաքականը կգլխավորի Վարդան Խաչատրյանը
ՍպորտԲասկետբոլի Հայաստանի տղամարդկանց մինչև 16 տարեկանների հավաքականը 2016 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը կմասնակցի Վարդան Խաչատրյանի գլխավորությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Վարդան Խաչատրյանն այժմ գլխավորում է «Գրանդ Սպորտ»-ը, որը վերջին տարիներին մասնակցում է պատանեկան Եվրալիգային: