Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ» «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»


Արցախի կառավարությունը գումարել է ընթացիկ տարվա վերջին նիստը

Տեղի է ունեցել Արցախի կառավարության ընթացիկ տարվա վերջին նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, գործադիր մարմինը որոշում է ընդունել ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին: ԼՂՀ ֆինանսների նախարար Ս. Թևոսյանը, ներկայացնելով ընթացիկ տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները, նշել է, որ պետական բյուջեի մուտքերի, հետևաբար նաև՝ ծախսային հատկացումների կատարման եռամսյակային բաշխվածությունը ձևավորելիս հաշվի են առնվել մի շարք գործոններ: Որոշման համաձայն՝ կապահովվի ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեի բնականոն կատարումն ըստ սահմանված եռամսյակային համամասնությունների, ինչպես նաև պետական կառավարման մարմիններին կտրվեն հանձնարարականներ` այդ տարվա պետա կան բյուջեի կատարումն ապահովելուն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ` ծախսերը պլանավորելու և ժամանակացույցով առաջնորդվելու համար: Վարչապետը կառավարության անդամներին հորդորել է ծախսային մասով հոդվածային փոփոխություններ չմտցնել, կամ խիստ անհրաժեշտության դեպքում՝ նախօրոք տեղյակ պահել համապատասխան մարմնին:

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկել ««Առևտրի և ծառայությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծում: Դրա համաձայն՝ օրենքով նախատեսված մի շարք դրույթներ կիրականացվեն լիազոր ճանաչված հարկային մարմնի կողմից, և առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզավորման կարգի ներկայացման ժամկետը կերկարաձգվի մինչև 2018 թվականի հունվարի 1-ը:

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է առաջարկել ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««ԼՂՀ Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքներում, որոնք նիստում  ներկայացվեցին մեկ ընդհանուր փաթեթով: ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ս. Ավանեսյանի ներկայացմամբ` օրենքի անցումային դրույթներում առաջարկվում է կատարել լրացում, որի համաձայն՝ 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն տասը տարի դատավորի պաշտոնում աշխատած և պաշտոնավարումը շարունակող անձանց կենսաթոշակները կնշանակվեն մինչև այդ պահը գործող սկզբունքներին համապատասխան։ Մասնավորապես, կենսաթոշակի չափը կհաշվարկվի մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը որպես դատավոր ստացած վերջին աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի հանրագումարի) և 0.85 գործակցի արտադրյալի 55 տոկոսի չափով, որը, սակայն, չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափի 85 տոկոսը։ Այդ համատեքստում առաջարկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնաթող Նախագահի կենսաթոշակը նույնպես սահմանել աշխատավարձի նկատմամբ տոկոսային հարաբերությամբ (գործող Նախագահի աշխատավարձի 70 տոկոսը)՝ միաժամանակ, պաշտոնաթող Նախագահի կենսաթոշակին վերաբերող դրույթներն ամրագրելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում։ Նախագծերով առաջարկվել է հստակեցնել նաև պետական պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակների նշանակման ժամկետները, ինչպես նաև կատարել խմբագրական բնույթի լրացում։

««Զբաղվածության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծով առաջարկվել է կասեցնել սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության ծրագրում ընդգրկվող շահառուների գործազուրկի կարգավիճակը, ինչպես նաև հստակեցնել հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած անձի աշխատանքի տեղավորման նպատակով կազմակերպությունների համար սահմանված աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվի (քվոտա) պահանջի կատարումն ու հաշվարկման մեխանիզմները: Օրինագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով կառավարության կողմից սահմանվել են դրանցից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք նշանակելու և վճարելու կարգը, ինչպես նաև՝ նախատեսված նպաստի ու միանվագ դրամական օգնության չափերը :

Իրավական ակտերով սահմանված պետական կենսաթոշակների իրավունք ունեցող անձին նշանակվում է մեկ կենսաթոշակ՝ իր ընտրությամբ։ Ըստ այդմ՝ անձին կենսաթոշակը նշանակելու օրվանից կդադարեցվի մինչ այդ նշանակված՝ աշխատանքային, կամ սոցիալական, կամ զինվորական կենսաթոշակը։ Կդադարեցվի նաև անձի՝ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ամենամսյա պարգևավճարի իրավունքը, քանի որ անձին նշանակվող պարգևավճարի իրավունքը կապակցված է աշխատանքային, սոցիալական, կամ զինվորական կենսաթոշակ ստանալու պայմանի հետ։ Որոշմամբ սահմանվել է, որ կենսաթոշակ (միջին չափը՝ 184400 դրամ) նշանակելու պահից դադարեցվում է նաև ամենամսյա դրամական օգնության (միջին չափը՝ 7800 դրամ) վճարումը։

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է մտցրել ԼՂՀ կառավարության 2015թ. հունիսի 8-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղական բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» որոշման մեջ: Այդ փոփոխությունների համաձայն՝ Ստեփանակերտ և Շուշի քաղաքներից բացի, հանրապետության մյուս քաղաքային բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին ևս, բնակելի տներ կառուցելու նպատակով, կտրամադրվի անհատույց պետական ֆինանս ական աջակցություն՝ մինչև երեք միլիոն ՀՀ դրամի չափով:

Նիստում հաստատվել են երեխայի իրավունքների պաշտպանության 2016 թվականի տարեկան ծրագիրը և ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկը: Սոցիալական ոլորտի բարեփոխումները ուղղված են հիմնականում երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությանը, խնամքի և սոցիալական հոգածության ենթահամակարգի զարգացմանը և նրանց տրամադրվող սոցիալական ծառայությունների ապակենտրոնացմանը:

Կառավարությունը հաստատել է կենսաթոշակ վճարելու նոր կարգ, որի համաձայն՝ նախատեսվում է սկսել անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարումները` կենսաթոշակառուների բանկային (քարտային) հաշիվներին կենսաթոշակի գումարները փոխանցելու միջոցով: Սահմանվել են սոցիալական ապահովության պետական գործակալության կողմից նշանակվող կենսաթոշակների վճարման կարգը, նախարարության և կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարվող բանկի, ինչպես նաև նախարարության և կենսաթոշակներն կանխիկ եղանակով վճարող կազմակերպության միջև կնքվող` կենսաթոշակների վճարման ծառա յությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը:

«Զբաղվածության մասին» ԼՂՀ օրենքի պահանջից ելնելով կառավարությունը հաստատել է սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման կարգը, որն առաջարկվում է աշխատաշուկայում անմրցունակ, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող անձանց գյուղացիական տնտեսություններին, սեզոնային զբաղվածության խթանման նպատակով տրամադրել ֆինանսական աջակցություն: Ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով՝ 2016 թվականին այն փորձնական  կարգով կիրականացվի ԼՂՀ Ասկերանի շրջանում:

 Գործադիր մարմինը որոշում է ընդունել Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի հետևանքով մշտական բնակության նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տեղափոխված անձանց կենսաթոշակային ապահովության մասին : Եթե ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության կատարած հարցմանն ի պատասխան չտրամադրվի համապատասխան տեղեկատվություն Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի հետ կապված, ապա ԼՂՀ-ում անձին կենսաթոշակ կնշանակվի առանց վերոնշված փաստաթղթերի:

Կառավարության որոշմամբ՝ ստեղծվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը, համապատասխան որոշումներով  հաստատվել են նախարարության կանոնադրությունը, աշխատակազմի կառուցվածքը, աշխատակազմին հանձնվող գույքի կազմը: Որպես կառուցվածքային ստորաբաժանումներ՝ նախարարությունում  կավելանան ընտանիքների կարիքավորության գնահատման և վերահսկողության բաժինները, իսկ ժողովրդագրական քաղաքականության բաժինը կմիանա սոցիալական մոնիթորինգի վարչությանը: Ո ւժը կորցրած են ճանաչվել  ԼՂՀ կառավարության մի շարք որոշումներ:

Գործադիրի որոշմամբ՝ կփոխհատուցվի  ԼՂՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող՝ պաշտպանության բանակում զինվորական ծառայության մեջ և պահեստազորում գտնվող սպաների զավակ ուսանողների ուսման վարձավճարները` նպատակ ունենալով օժանդակել պաշտպանության բանակում զինվորական ծառայության մեջ և պահեստազորում գտնվող սպաների ընտանիքներին:

Կառավարության որոշմամբ՝ հիմնադրվել է «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամը, որը նպաստելու է  հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան տեխնոլոգիական, ճարտարագիտական, ճարտարապետական, գյուղատնտեսական ուղղություններով բարձրագույն կրթությամբ մասնագետներ պատրաստելու գործին։ Հիմնադրամի տնօրեն է նշանակվել Հովհաննես Թոքմաջյանը, ով, վարչապետ Ա. Հարությունյանի գնահատմամբ,  մեծ ներդրում ունի հատկապես հանրապետության քաղաքաշինության ոլորտում:

Կառավարությունը հաստատել է բարձրագույն, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման՝ 2016-2017թթ. ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Մի շարք մասնագիտություններ են ավելացվել, հիմնականում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գործարկմամբ պայմանավորված:

ԼՂՀ-ում խոզաբուծության զարգացման նպատակով՝ փոխառություն կտրամադրվի խոզաբուծությամբ զբաղվել ցանկացողներին` խոզամերուններ և կեր ձեռք բերելու համար:  Կառավարության որոշմամբ՝ սահմանվել է դրանց տրամադրման կարգը:

Գործադիր մարմնի որոշմամբ՝ հաստատվել է  կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանությունում մատնադրոշմային քարտադարանի կազմակերպման և գործունեության, ինչպես նաև ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանը ձևավորելու  և տեղեկություններ տրամադրելու կարգերը:

Կառավարության հաստատած համապատասխան կարգով սահմանվել են համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական անտառները առանց մրցույթի հավատարմագրային կառավարման հանձնելու  պայմանները և պահանջները, հայտերի ընդունման և մերժման պայմանները, հավատարմագրային կառավարման պայմանագրի պահանջները: 

Նիստում սահմանվել է  ԼՂՀ-ում գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրեր կնքելու, սահմանային և ռազմական նշանակության անտառների ու անտառային հողերի օգտագործման կարգերը:

Կառավարությունը հաստատել է 2016թ. համար բնափայտի մթերման տարեկան հաշվարկային հատատեղը` անտառային պաշարների կայուն և արդյունավետ օգտագործման, անտառի ջրապահպան, ջրակարգավորիչ և հողապաշտպան հատկանիշների ամրապնդման, անտառավերականգնման, տնտեսապես արժեքավոր ծառատեսակների վերարտադրության, անտառի արտադրողականության բարձրացման, բնական միջավայրի բարելավման ու պահպանման ապահովման նպատակով:

Նիստի ավարտին կառավարության ղեկավարը շնորհավորել է ներկաներին` գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ և խաղաղության ու նոր ձեռքբերումների տարի մաղթել բոլորին:

 

Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըՊետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՈ՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինԽմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՄեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻնքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա Կոստանյան Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Գինը վճարում է ժողովուրդը...Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»