Երևան, 05.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է. Արտակ Զաքարյան Մեքենան անկանոն վարող ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել 15 մլն դոլար կրթաթոշակ արտասահմանյան լավագույն ԲՈՒՀ- երում սովորող երիտասարդներին. տեսանյութ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը. Սուրեն Սուրենյանց Ֆրանսիան կողմ է ԱՄՆ-ի և Իրանի կողմից համաձայնեցված Հորմուզի նեղուցի բացմանը. Մակրոն Ադրբեջանից Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութերի 10 վագոն Հայաստանն ինքը կորոշի. Կալասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին Այս իշխանության համար միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է, որի գինը վճարելու է շարքային քաղաքացին՝ ոչ մի միլիմետրով չմոտեցնելով Հայաստանը Եվրոպային․ Օսկանյան Ծառայությունը, որը հայաստանյան ռեժիմն ակնկալում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից, բացառապես նեղ թիմային բնույթ ունի․ Տիգրան Աբրահամյան


Ամանորի ամենատխուր պատմությունը, որը հուզում է մինչև հոգու խորքը

Lifestyle

Ամանորը երազելու, հրաշքների հավատալու, լիցքավորվելու և լիցքաթափվելու տոն է, բայց որքան էլ ընկնենք երազանքների գիրկը, իրականությունը միշտ սթափեցնում է: Շատերս նախատոնական վազքի մեջ չենք էլ նկատում, թե ինչ է կատարվում մեր շուրջը: Իսկ իրականությունն այն է, որ շատ ընտանիքներ ոչ միայն տոնական զարդարանքների, նվերների և ուտեստների գումար չունեն, այլ անգամ սովորական հացի: Տոնը լիարժեք չի դառնա երբեք, քանի դեռ մեր երկրում անգամ մեկ երեխա քաղցած է պառկում քնելու: Չեմ ցանկանում փչացնել տոնական տրամադրությունը, բայց ուզում եմ հիշեցնել՝ մեզանից յուրաքանչյուրը կարող է հրաշքնր գործել Ամանորին ու տոն պարգևել նրանց, ովքեր զրկված են հասարակ ուրախություններից: Իսկ Հանս Քրիստեան Անդերսենի այս հուզիչ հեքիաթը գուցե սթափեցնի շատերին: Շնորհավոր Նոր տարի!

Լուցկիներով աղջիկը

Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները, որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի: Ահա թե ինչու էր աղջիկը ոտաբոբիկ թափառում: Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար: Դրանցից մեկը նա բռնել էր ձեռքում: Ամբողջ օրվա ընթացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ, տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Ձյան փաթիլները նստում էին նրա երկար շիկահեր խոպոպների վրա, որոնք այդքան գեղեցիկ ընկած էին նրա ուսերին, բայց նա չէր էլ կասկածում, որ իր խոպոպները գեղեցիկ են: Բոլոր պատուհաններից լույս էր հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն էր տարածվել՝ ախր Նոր Տարվա նախօրեն էր: Ահա թե ինչի մասին էր նա մտածում:

Վերջապես աղջիկը տան ելուստի ետևում անկյուն գտավ: Նա նստեց ու կծկվեց՝ ոտքերը մարմնի տակ սեղմելով: Բայց դրանից նա սկսեց ավելի մրսել, իսկ տուն վերադառնալ չէր համարձակվում. ախր ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր վաստակել ու գիտեր, որ հայրն իրեն կծեծի դրա համար: Բացի դրանից, մտածում էր նա, տանն էլ է ցուրտ. նրանք ձեղնահարկում են ապրում, որտեղ քամին անարգել շրջում է, չնայած պատերի ամենամեծ ծակերը փակած են ծղոտով ու փալասներով: Նրա թաթիկները լրիվ փայտացել էին ցրտից: Ախ, ինչպե՜ս կտաքացներ նրանց փոքրիկ լուցկու կրակը… Միայն թե նրա քաջությունը բավարարեր լուցկի հանել, չխկացնել պատի վրա ու մատները տաքացնել: Աղջիկը վախվխելով մի լուցկի հանեց ու… չը՛խկ: Լուցկին այնպես վառվեց, այնքան վառ բռնկվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ: Զարմանալի մոմ… Աղջկան թվում էր, թե նա նստած է պղնձե գնդերով ու կափարիչներով մեծ երկաթե վառարանի դիմաց: Կրակն այնպես լավ էր նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հարկարծ… կրակը հանգավ, վառարանն անհետացավ, իսկ աղջկա ձեռքում վառված լուցկի մնաց:

Նա մի լուցկի էլ վառեց. լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա լույսն ընկավ պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: Աղջիկն իր առաջ սենյակ տեսավ, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան, որի վրա թանկարժեք հախճապակե սպասք էր: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն էր, որը հիասքանչ բույր էր տարածում: Ու ամենահիանալին այն էր, որ սագը հանկարծ ցատկեց սեղանից ու, ինչպես կար՝ դանակն ու պատառաքաղը մեջքին խրված, կաղալով քայլեց գետնի վրայով: Նա ուղիղ աղջկա մոտ էր գալիս, բայց… լուցկին հանգավ, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնեց անթափանց, խոնավ պատը: Աղջիկը ևս մի լուցկի վառեց:  Հիմա նա նստած էր շքեղ տոնածառի մոտ: Եղևնին ավելի բարձր էր ու ավելի լավ էր զարդարված, քան այն մյուսը, որը տեսել էր Սուրբ Ծննդի նախօրեին՝ հարուստ վաճառականի տան պատուհանից ներս նայելիս: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր էին վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում էին աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնեց դեպի տոնածառը, բայց… լուցկին հանգավ: Կրակները սկսեցին ավելի ու ավելի վերև գնալ ու շուտով պարզ աստղեր դարձան: Դրանցից մեկը գլորվեց երկնքով՝ իր ետևից երկար լուսավոր հետք թողնելով: «Ինչ-որ մեկը մահացավ»,- մտածեց աղջիկը, որովհետև նրա վերջերս մահացած ծեր տատիկը՝ աշխարհում միակ մարդը, որ սիրում էր աղջկան, հաճախ էր ասում. «Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է Աստծո մոտ»:

Աղջիկը նորից լուցկին պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ:

— Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղեվնին: Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:

Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:

— Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…

Հանս Քրիստիան Անդերսեն

Մեր նպատակն է հեռացնել ապազգային վարչախմբին և կերտել ազգային իշխանություն․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն քարտ-բլանշ է տալիս Փաշինյանին Նրանք ընտրվել են խաբեությամբ և չեն կատարել իրենց խոստումները․ Ցոլակ Ակոպյան«Որակյալ կրթության հասանելիության» անվան տակ դպրոցներ են փակում․ Ատոմ ՄխիթարյաՓաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է. Արտակ ԶաքարյանFirdus Prime Residence բնակելի համալիրը նոր ստանդարտներ է առաջարկում Թուրքիան ծաղրեց Փաշինյանին՝ խախտելով կանոնակարգը Մեքենան անկանոն վարող ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Ուժեղ Հայաստանում Վերին Լարսում հայկական մեքենաները չեն կանգնելու. Նարեկ Կարապետյան Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. տեսանյութ Այսօր մեզ փորձում են պարտադրեն լավ կյանքի մի շատ պարզունակ ու վտանգավոր բանաձև. Մենուա ՍողոմոնյանԷլ Ցանցի զավթեցին որ ի՞նչ անեն. հարցում Էլիտաների ստի վրա կառուցված երկիր և խաբված ժողովուրդ. Մհեր ԱվետիսյանԵրևանում կայացած գագաթնաժողովն Ուկրաինայի մասին էր Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ նշանավորվեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մասՈ՞ր ուժերն են համոզված իրենց հաջողության մեջ Le Figaro. Եվրոպան ռիսկի է դիմում զոհաբերել ժողովրդավարությունը Հայաստանում աշխարհաքաղաքականության համար Ո՞րն է խաղաղության գինը Հայաստանի համար․ մեր ինքնության և սուվերենության խնդիրն է․ Արեգ ՍավգուլյանԿարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք. հարցում Մալիշկայում 15 մլն դոլար կրթաթոշակ արտասահմանյան լավագույն ԲՈՒՀ- երում սովորող երիտասարդներին. տեսանյութ ՊՄԿ-ի հերթական ներդրումը բնապահպանության ուղղությամբ. տեսանյութԱռանց բարդ տեղադրման. Նոր արևային վահանակները ժողովրդականություն են վայելում Եվրոպայում Սա պարզապես ընտրություն չէ, սա հայ մնալու և մեր տունը պաշտպանելու խնդիր է․ Մենուա ՍողոմոնյանԱրցախցիների իրավունքների աննկուն պաշտպան, «ՀայաՔվեի» խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը` եվրոպացիների անտարբերության դեմ բողոքելիսԵկեք միասին հիշենք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսներին և տոնենք մեր ժողովրդի փառավոր հաղթանակները. Մհեր Ավետիսյան Մենք շարունակելու ենք մեր հետևողական աշխատանքը՝ մինչև եվրոպական գործընկերները սկսեն իրապես հետամուտ լինել հայկական շահերի պաշտպանությանը. ՉալաբյանԱլիևին պետք է հեռացնել Եվրոպական քաղաքական համայնքից, որ ոչ ժողովրդավարական երկիրը չհոխորտա ԵՄ խորհրդարանի վրա. Էդմոն Մարուքյան Գագաթնաժողովից հետո․ Հայաստանի առաջ բացվող վտանգավոր շրջադարձը ԱրարատԲանկը հայտարարում է ղեկավար կազմում փոփոխության մասին ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը մեզ հետ կմասնակցի ընտրություններին. Էդմոն ՄարուքյանՀրդեհ Ակնաշեն գյուղում ԱՄՆ-ը պետք է զգուշանա չարակամների կողմից նորից ճահճի մեջ քաշվելուց. Արաղչի Փայլուն բեմադրություն ընտրություններից առաջ, թե՞ վտանգավոր խաղ Հայաստանի հաշվին Մակրոնն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Մարդ իրական է, իր արժեքներով, աշխարհընկալմամբ, սկզբունքներով, և ոչ թե նրա համար, որ հանրությանը դուր գա, այլ նրա համար, որ ինքը հենց այդպիսին է. Ալեն ՂևոնդյանՄարշալ Խուդյակովի երկու ճակատագիրը (տեսանյութ)Սամվել Կարպետյանի անակնկալ պատասխանը «Ո՞րն է բարեկեցության և անվտանգությանը հասնելու ճանապարհը» հարցինՄարդու իրավունքների և ժողովրդավարության իրական վիճակի վերաբերյալ հնարավորինս իրազեկեցինք այսօր Համալիրի դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ. Մենուա ՍողոմոնյանՎերջին տարիների ընթացքում Հայաստանը վերցրել է 8 միլիարդ դոլարի վարկ, եթե դրա մեկ տոկոսը ծախսվեր Գյումրիի վրա, այսօր անտուն մարդ Գյումրիում չէր լինի․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Շիրակի մարզԱղքատության հաղթահարման հիմնադրամի շնորհիվ 6 ամսվա ընթացքում ծայրահեղ աղքատ մարդ չի լինի. Նարեկ Կարապետյանը՝ ԳյումրիումՆարեկ Կարապետյանի ելույթը ԱրթիկումՀարգելի' պարոն Մակրոն,հայ-ֆրանսիական ջերմ ու եղբայրական հարաբերությունները Ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Իշխան ՍաղաթելյանՄեր համագործակցության նպատակը ընտրությունների միջոցով այս վարչակարգին հեռացնելն է․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Ուժն է ծնում իրավունք․ Սև Հովազը ընտրել է ուժեղ լինելու ճանապարհը