Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է «Իշխանության մեջ զտումներ մասին» (լյուստրացիայի մասին) օրինագիծը, որով նախատեսվում է պետական ծառայողների ստուգում՝ իշխանությունների հանդեպ վստահության վերականգնման և եվրոպական ստանդարտներին համապատասխան նոր որակի պետական օրգանների ձևավորման նպատակով: Ըստ այդմ, եթ պարզվի, որ մարդը համապատասխան պաշտոններ է վարել (նախագահական, նախարարական, դատախազական) 2010 թվականի փետրվարի 25-ից մինչև 2014 թվականի փետրվարի 22-ը (Յանուկովիչի իշխանության տարիներն են), ապա նա կազատվի իր ներկա պաշտոնից: Ի դեպ, սույն օրենքը չի տարածվի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վրա. թեև նա Յանուկովիչի օրոք եղել է Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նախարարը, սակայն Ուկրաինայի օրենքներով երկրի նախագահը ստուգման օբյեկտ չի հանդիսանում