Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Մոսկվան պետք է մեծացնի իր ռազմական ներկայությունը Ղրիմի թերակղզում ուկրաինական ճգնաժամի և Ռուսաստանի սահմանների մոտ օտարերկրյա ռազմական ուժերի կուտակման պատճառով: Սա նշանակում է, որ Ռուսաստանն իր ռազմական ներկայությունն ամրապնդում է ողջ Սևծովյան ավազանում, ինչը կարելի է համարել ՆԱՏՕ-ի առաջխաղացման դեմ ՌԴ հակաքայլերից մեկը: Ավելին, Ղրիմի ուղղությամբ ինքնաբավ ռազմական ուժերի տեղակայումը, Շոյգուի խոսքով, Ռուսաստանի ռազմական գերակայություններից է հռչակվել: