ITAR-TASS-ը գրում է, որ Ամերիկյան Այդահո, Վայոմինգ և Մոնտանա նահանգների տարածքում տեղակայված Յելլիոուսթոնյան ազգային պարկի ղեկավարությունը ծրագրում է այս ձմեռ սպանել պարկում ապրող մոտ 900 բիզոն՝ թույլ չտալու համար ինֆեկցիայի տարածումը, որով վարակված են կենադնիների մի մասը: Ազգային պարկի ներկայացուցիչները նշել են, որ ներկայումս պարկում ապրում է մոտ 4.900 բիզոն: Տեսակի այդ կրճատումը արգելոցում կլինի վերջին 7 տարվա ընթացքում խոշորագույնը: Այս որոշման պատճառը փորձագետների մտավախություններն են, թե բիզոնները կարող են տեղափոխվել Մոնտանա նահանգի արոտավայրեր և բրուցելոզ հիվանդությամբ վարակել տեղի ֆերմերների անասուններին: