Ոստիկանության Էրեբունու բաժնում սեպտեմբերի 15-ին' ժամը 20.55-ին, հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Սարի Թաղի կամրջի մոտ զենք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը Մ. Խորենացու 156 և 158 հասցեների հատման խաչմերուկի մոտ' կամրջի տակ, հայտնաբերել է պարկ, որում առկա է եղել նռնակի 3 պայթուցիչ, «ՌԳԴ» տեսակի 3 նռնակ, ծխագլանակ և ողորկափող, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, կարճեցված փողով առանց համարի որսորդական հրացան: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: