Բարսելոնայում չեն բացառել Նոլիտոյի տրանսֆերը ձմռանը
Սպորտ«Սելտայի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Նոլիտոն շարունակում է մնալ կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի գլխավոր տրանսֆերային նպատակը,- այդ մասին տեղեկացնում է «El Mundo Deportivo»-ն:
Իսպանական ակումբը պատրաստ է բաց թողնել իր առաջատարին, եթե նրա դիմաց ստանա 18 մլն եվրո։
Կատալոնական ակումբը, ինչպես նախկինում, մտադիր չէ վճարել այդ գումարը։ Այնուամենայնիվ, «Բարսելոնայում» չեն բացառել Նոլիտոյի հնարավոր տեղափոխությունը ձմռանը՝ համարելով, որ կարող են համաձայնության գալ «Սելտայի» հետ։