Բլանն ակնարկել է, որ Լավեսին ու Սիրիգուն կհեռանան ՊՍԺ-ից
ՍպորտՖրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը չի սպասում ֆրանսիական ակումբից ակտիվություն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն ակնարկել է, որ թիմից կարող են հեռանալ որոշ ֆուտբոլիստներ:
«ՊՍԺ-ի ոչ մի ֆուտբոլիստի պայմանագիր չի ավարտվում հունվարին, սակայն կան խաղացողներ, ովքեր, հավանական է, ձմռանը կտեղափոխվեն այլ ակումբ։
Երբ բացվի տրանսֆերային պատուհանը, կքննարկենք դա նրանց եւ գործակալների հետ։ ՊՍԺ-ն որոշում կկայացնի, իսկ հետո կհաղորդի այդ մասին»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է «ESPN»-ը։c