ՊՍԺ-ն Բուսկետսին դիտարկում է որպես փոխարինող Մոտային
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը հետաքրքրել է ֆրանսիական ՊՍԺ-ին, տեղեկացնում է «Football Espana»-ն:
27-ամյա ֆուտբոլիստը դարձել է ֆրանսիական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը։ Փարիզցիների ղեկավարությունն իսպանացուն դիտարկում է որպես փոխարինող իտալացի կիսապաշտպան Տիագո Մոտային։
Այժմ Բուսկետսը բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։