«Բարսելոնան» սահմանել է ֆուտբոլի պատմության ռեկորդ
Սպորտ«Բարսելոնան», Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում 4:0 հաշվով հաղթելով «Բետիսին», 2015 թվականն ավարտեց 180 գոլով:
«Բարսելոնան» դարձավ ֆուտբոլի պատմության առաջին ակումբը, որն այդքան գոլ է խփում օրացուցային տարում: Նախորդ ռեկորդը պատկանում էր Մադրիդի «Ռեալին», որը 2014-ին խփել էր 178 գոլ:
Հիշեցնենք, որ «Բետիսի» դեմ հանդիպումը արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի համար 500-րդն էր կատալոնական ակումբի կազմում: Այդ խաղերում Արգենտինայի հավաքականի ավագը խփել է 425 գոլ եւ նվաճել 26 տիտղոս: