«Բարսելոնան» հաստատեց Ռոբերտ Գոնսալվեշի տրանսֆերը
Սպորտ«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է բրազիլական «Ֆլումինենսեի» կիսապաշտպան Ռոբերտ Գոնսալվեշի տեղափոխության մասին:
Կատալոնացիները մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալել են 19-ամյա բրազիլացուն եւ կարող են հետագայում ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքը:
Ռոբերտն արդեն բուժքննում է անցել «Բարսելոնայում» եւ մարզումները կսկսի կատալոնացիների երիտասարդական թիմի կազմում:
Բրազիլիայի անցած առաջնությունում Ռոբերտը մասնակցել է չորս հանդիպման, խփելով մեկ գոլ: Նա 4 խաղ է անցկացրել Բրազիլիայի Մ-17 հավաքականի կազմում: