Լիվերպուլի հարձակվողը 3 շաբաթով շարքից դուրս է մնացել
Սպորտ«Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիջին Պրեմյեր լգայի 18-րդ տուրում «Լեյսթերի » դեմ կայացած խաղում (1:0) ստացած վնասվածքի պատճառով դուրս է մնացել շարքից:
Ինչպես հայտնում է «Daily Mail»-ը, 20-ամյա բելգիացին մկանի ձգման պատճառով բաց կթողնի 3 շաբաթ:
Այսպիսով, Օրիջին, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի հունվարին «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» դեմ կայանալիք սկզբունքային հանդիպումներին: