Վարդին և Մահրեզն ինձ ասել են, որ ցանկանում են մնալ թիմում. Ռանիերի
Սպորտ«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հերթական անգամ անդրադարձել թիմի առաջատարներ Ջեյմի Վարդիի և Ռիյադ Մահրեզի շուրջ պտտվող տրանսֆերային ասեկոսեներին:
«Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ոչ մի ֆուտբոլիստ չի լքելու «Լեսթերը». Վարդին և Մահրեզն ինձ ասել են, որ ցանկանում են մնալ թիմում»,- մասնագետի խոսքերն է մեջբերել «Sky Sports»-ը:
Հիշեցնենք, որ Վարդիի ծառայություններով առավելապես հետաքրքրված է «Չելսին», իսկ Մահրեզին ցանկանում են ձեռք բերել «Ռեալը», «Արսենալը», «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: