Պոգբայի տրանսֆերային արժեքը գերազանցում է 100 միլիոն եվրոն. Ռայոլա
ՍպորտՃանաչված ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան խոսել է Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերային արժեքի մասին:
«Պոգբան է որոշելու, թե ինչպես ձևակերպի իր հետագա կարիերան: Նա այդպիսի իրավիճակում էր նաև ամռանը:
Կարծում եմ՝ Պոգբայի տրանսֆերային արժեքը գերազանցում է 100 միլիոն եվրոն. այդքան գումարը բավարար չի լինի իրեն ձեռք բերելու համար: Պոգբան նման է սահմանափակ քանակով արտադրված «Ferrari»-ի. ամեն մեկը չի կարող իրեն թույլ տալ ձեռք բերել»,- Ռայոլայի խոսքերն է մեջբերում «gianlucadimarzio»-ն: