Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Էրդողանի խոսքերը հիտլերյան Գերմանիայի մասին
ՔաղաքականՌուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի արտահայտությունը հիտլերյան Գերմանիայի արդյունավետության մասին:
«Շատ բան հասկանալի է դառնում, ի դեպ»,- գրել է Զախարովան Facebook-ի իր էջում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Էրդողանը նացիզմի ժամանակաշրջանի Գերմանիան ներկայացրել է որպես նախագահական կառավարման ձեւի իր կարծիքով արդյունավետ մոդել:
Ինչպես հայտնում է «ՌՍՆ»-ն, Անկարայում պարզաբանել են Էրդողանի արտահայտությունները: Նրա մամուլի ծառայությունը հայտնել է, որ այդ խոսքերը կտրվել էին համատեքստից ու սխալ էին մեկնաբանվել: Նշում են, որ նախագահն այդ օրինակը որպես բացասական է ներկայացրել: Դրա միջոցով նա փորձում էր բացատրել, որ կառավարման ոչ մի ձեւ չի կարող ապահովագրել իշխանության չարաշահումներից: