Արմեն Աշոտյանը՝ իր ոտքի վիրահատության մասին
ՔաղաքականՀայաստանի Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ոտքի վիրահատությունն ավարտվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը, ով այսօր՝ հունվարի 2-ին, կոտրել է ոտքը:
«Հուսով եմ՝ հնարավորինս շուտ կկարողանամ վերականգնվել եւ վերադառնալ կյանքի բնականոն ռիթմի։ Շնորհակալություն բժիշկներին եւ բոլոր նրանց, ովքեր անհանգստացել են իմ առողջական վիճակի համար։ Աստված բոլորիս առողջություն եւ անփորձանք տարի տա»,- գրել է Աշոտյանը: