Վաղ մանկությունից սպորտով զբաղվելն օգտակար է ուղեղի եւ նյութափոխանակության համար
ՍպորտԱնհրաժեշտ է երեխաներին վաղ մանկությունից սովորեցնել սպորտով զբաղվել, սպորտի պարապմունքները դրական են ազդում ամբողջ կյանքում նյութափոխանակության եւ ուղեղի աշխատանքի վրա: Նման եզրահանգման են եկել Կոլորադոյի համալսարանի հետազոտողները Ագնեշկա Միկայի գլխավորությամբ:
Լաբորատոր առնետների վրա իրականացվող հետազոտությունների ընթացքում պարզել են, որ այն կենդանիների մոտ, որոնք վաղ հասակից ակտիվ կենսակերպ են վարել, միկրոբիոմի կազմությունն այլ էր, քան հասուն ու քիչ շարժական առնետների մոտ: Տարբերությունները պահպանվել են նույնիսկ այն դեպքում, եթե հասուն կենդանիներն են սկսել ակտիվ կենսակերպ վարել:
Հեղինակները ցույց են տվել, որ մանուկ հասակում կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը ազդում է աղիքային միկրոբիոմի վրա` նրա կազմի փոփոխություններ առաջ բերելով, ինչը դրականորեն է ազդում ինչպես իմունային համակարգի, այնպես էլ ուղեղի գործառույթի վրա: Առայժմ գիտնականները չեն կարողացել պարզել եւ բացատրել այդ կապի մեխանիզմը, սակայն նրանք խորհուրդ են տալիս երեխաներին հնարավորինս արագ ծանոթացնել սպորտին:
Հիշեցնենք, որ մի շարք այլ հետազոտություններ ցույց են տվել, որ միկրոբիոմի կազմի փոփոխությունները կարող են շաքարախտի եւ քաշի ավելացման պատճառ դառնալ: Եվ հակառակը` առողջ միկրոբիոմը առողջության եւ երկարակեցության գրավական է: