«Ռեալը» բաց թողեց հաղթանակը Վալենսիայում
ՍպորտԻսպանական Պրիմերայի 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 2:2 հաշվով ավարտեց «Վալենսիայի» դեմ արտագնա խաղը: Արքայական ակումբը 2 անգամ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն չպահպանեց հաղթական հաշիվը: 68-րդ րոպեից մադրիդցիները խաղում էին 10 ֆուտբոլիստներով եւ երկրորդ գոլը վերջնամասում խփեցին կարմիր քարտով, սակայն մեկ րոպե անց գոլ բաց թողեցին:
«Ռեալը» 37 միավորով մնաց երրորդ տեղում եւ 4 միավոր զիջում է առաջատար Մադրիդի «Աթլետիկոյին»: «Բարսելոնան» 39 միավորով երկրորդն է եւ մեկ խաղ էլ պակաս է անցկացրել: «Վալենսիան» Գարի Նեւիլի գլխավորությամբ դեռ հաղթանակ չի տարել Իսպանիայի առաջնությունում եւ 23 միավորով 10-րդ տեղում է:
Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր
«Վալենսիա» - «Ռեալ»՝ 2:2
Դանիել Պարեխո, 45+1 (11մ), Պակո Ալկասեր, 83 – Քարիմ Բենզեմա, 16, Գարեթ Բեյլ, 83
Հեռացում՝ Մատեո Կովաչիչ, 68 («Ռեալ»)