Յուրգեն Կլոպի առաջին տրանսֆերը «Լիվերպուլում»
ՍպորտԱնգլիական «Լիվերպուլում» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի առաջին տրանսֆերային ձեռքբերումը կլինի Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» սերբ կիսապաշտպան Մարկո Գրուիչը: Ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել «Լիվերպուլում» եւ կկնքի պայմանագիր, հաղորդում է Sky Sports-ը: Տրանսֆերի արժեքը 5,1 միլիոն ֆունտ է:
19-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում 22 հանդիպում է անցկացրել բելգրադյան ակումբում, խփել է 5 գոլ, կատարել է 7 գոլային փոխանցում:
Մարկո Գրուիչը Սերբիայի երիտասարդական հավաքականում դարձել է 2015թ. աշխարհի չեմպիոն: