«Բորուսիայի» նախագահը` Մխիթարյանի մասին
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» նախագահ Ռայնհարդ Ռաուբալը անդրադարձել է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին, Հենրիխ Մխիթարյանին և Օբամեյանգին:
Խոսելով Հայաստանի հավաքականի ավագի մասին, նախագահը մասնավորապես նշել է, որ Տուխելի առաջարկած խաղաոճը ավելի համապատասխան է ֆուտբոլիստին:
«Այն, որ Մխիթարյանը ունի ներուժ, մենք գիտեինք: Միգուցե հիմա իրեն ավելի է համապատասխանում փոփոխված խաղաոճը: Ներկայումս նա իրեն շատ լավ է զգում: Միկին բացարձակ վստահության կարիք ունի»,- Ռաուբալի խոսքը մեջբերում է ruhrnachrichten.de-ն: