Լուի վան Գալ. Սովոր չէի 4 խաղ անընդմեջ պարտություն կրել
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կարծում է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Սուոնսիի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակը բեկումնային կլինի իր թիմի համար:
-Պետք է մտածեմ, որ այժմ թիմիս վրա գործադրվող ճնշումը կնվազի, իսկ խաղը շաբաթից շաբաթ ավելի լավը կդառնա: Սակայն դա կախված է նաև նրանից՝ արդյո՞ք մենք շատ գոլեր կխփենք, թե՞ ոչ: «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին զայրացրել էր պարտությունների շարքը: Նրանք նման բանի սովոր չէին:
Ես էլ սովոր չէի 4 խաղ անընդմեջ պարտություն կրել: Նման բան չէր եղել՝ չնայած 25 տարվա մարզչական կարիերա ունեմ: Սա անսովոր իրավիճակ է: Ֆուտբոլիստները զայրացած են և ցանկանում են փոխել իրավիճակը,-հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից:
Հիշեցնենք, որ այժմ «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 33 միավոր և զբաղեցնում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: