IFFHS. Լուիս Էնրիկեն ճանաչվել է ակումբային լավագույն մարզիչ
ՍպորտՖուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է տարվա ակումբային լավագույն մարզչի անունը:
Առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Բարսելոնայի» ղեկավար Լուիս Էնրիկեն: Իսպանացի հավաքել է 165 միավոր: Երկրորդը «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան(86), իսկ երրորդը «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլյանո Ալեգրին(43):
- Լուիս Էնրիկե («Բարսելոնա») – 165
- Խոսեպ Գվարդիոլա («Բավարիա») – 86
- Մասիմիլյան Ալեգրի («Յուվենտուս») – 43
- Ունայ Էմերի («Սեւիլիա») - 39
- Մարսելո Գալյարդո («Ռիվեր Փլեյթ») – 33