Լուի վան Գալ. Իմ կարիերայի ընթացքում երբեք չէր եղել 4 անընդմեջ պարտություն
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը պատմել է ճգնաժամից դուրս գալու հեռանկարների մասին:
«Կարող եմ ենթադրել, որ թիմի վրա գործադրվող ճնշումը այժմ նվազելու է, հաջորդ շաբաթ ավելի վստահ ենք գործելու: Սակայն դա կախված է նաեւ մեր արդյունավետությունից: Թիմը գոլային պահեր ստեղծում է, սակայն դարպասի գրավումը դժվարությամբ է ստացվում:
Շարունակվող անհաջողության պայմաններում թիմի խաղացողները կատաղել էի: Նրանք սովոր չեն անհանջողության:
Ես նույնպես սովոր չեմ չորս խաղ անընդմեջ պարտվելուն: Նման բան չի եղել իմ մարզչական կարիերային ընթացքում: Խաղացողները ջղայն են եւ ցանկանում են փոխել իրավիճակը»,- նշել է հոլանդացի մասնագետը, ով մարզչական աշխատանքով զբաղվում է 25 տարի: