Զիդան. Սիրտս ու հոգիս ներդնելու եմ այս աշխատանքի մեջ
Սպորտ«Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նոր պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
-Ինձ համար սա շատ կարևոր օր է: Ցանկանում եմ նախագահին և ակումբին շնորհակալություն հայտնել ինձ տված հնարավորություն համար: Այժմ ավելի շատ եմ հուզվում, քան այն օրը, երբ ակումբ եկա ֆուտբոլիստի կարգավիճակով: Սիրտս ու հոգիս ներդնելու եմ այս աշխատանքի մեջ, որպեսզի թիմի մոտ ամեն ինչ ստացվի: «Ռեալը» լավագույն կազմն ունի և լավագույն երկրպագուները: Հնարավոր ամեն ինչ կանեմ, որ այս մրցաշրջանում տիտղոսներ նվաճենք,-Զիդանի խոսքը մեջբերված է «AS»-ից:
Հիշեցնենք, որ Զիդանը, ով գլխավորում էր «Ռեալ Մադրիդ Կաստիլյան», փոխարինում է Ռաֆայել Բենիտեսին: Վերջինս մադրիդյան թիմը գլխավորել էր հունիսին: