Զիդանն առաջին մարզումն է անցկացրել 6 հազար երկրպագուների ներկայությամբ (լուսանկարներ)
ՍպորտՄադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն առաջին մարզումն է անցկացրել:
Ինչպես հայտնում է «AS»-ը, մարզմանը ներկա են եղել 6 հազար հանդիսականներ:
Հիշեցնենք, որ ֆրանսիացին երեկ «արքայական» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Ռաֆայել Բենիտեսին:

