Թուրանը և Վիդալը հայտավորված են Էսպանյոլի դեմ հանդիպմանը
ՍպորտԻսպանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բարսելոնան» հյուրընկալելու է «Էսպանյոլին»:
Ինչպես հայտնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը, այդ հանդիպմանը հայտավորված են Արդա Թուրանն ու Ալեիշ Վիդալը, ովքեր տրանսֆերային արգելքի պատճառով 6 ամիս է «Բարսելոնայում» նորամուտը չեն նշել:
Նշենք, որ հանդիպումը կայանալու է վաղը՝ հունվարի 6-ին և մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:30-ին: