Զիդանը ֆուտբոլի և սպորտի պատմության մասնիկ է. Նադալն իր աջակցությունն է հայտնել «Ռեալի» նոր գլխավոր մարզչին
ՍպորտԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն իր աջակցությունն է հայտնել Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին: Նադալը կարծում է, որ ակումբի ղեկավարությունը ճիշտ է գործել՝ հույսը դնելով այս մասնագետի վրա:
«Զիդանը ֆուտբոլի և սպորտի պատմության մասնիկ է: Ես նրան գիտեմ, նա լավ մարդ է և արժանի է այն տեղին, ուր այժմ գտնվում է»,- Նադալի խոսքը մեջբերում է AS-ը:
Արքայական ակումբի նախկին մարզիչ Ռաֆայել Բենիտեսի վերաբերյալ, ով պաշտոնանկ է արվել անբավարար արդյունքներ ցուցադրելու պատճառով, Նադալն ասել է. «Ցավում եմ, որ Բենիտեսի հետ նման բան տեղի ունեցավ: Նա չհասավ այն արդյունքին, որին սպասում էր: Դժվար է սկսել նոր ծրագիր և հեռանալ այդքան շուտ: Բայց եթե փոփոխությունն անհրաժեշտություն էր, ապա Զիդանն իր տեղում է»: