Սպարտակը հայտնել է Օզբիլիսի հրաժարագինը
ՍպորտՄոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը շարունակում է մնալ մի շարք ակումբների տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:
«Արասի ծառայություններով ներկայում հետաքրքրվում են Հոլանդիայում և ԱՄՆ-ում: «Սպարտակը» պատրաստ է հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից ոչ պակաս, քան 3 միլիոն եվրոյի դիմաց»,- մեջբերում «ТАСС»-ից:
Հիշեցնենք, որ Օզբիլիսը ռուսական ակումբ է տեղափոխվել 2013 թվականին: Ընդհանուր առմամբ, մասնակցած 35 խաղերում 3 գոլ է խփել: