Հանրապետության տարածքում հուլիսի 27-28-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Հուլիսի 29-31-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից հայտնել են, որ օդի ջերմաստիճանը հուլիսի 28-30-ը կնվազի 2-3 աստիճանով: Քամին` հարավարևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ:
Երևանում հուլիսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 27-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +38 աստիճան, հուլիսի 28-ին` +36, հուլիսի 29-30-ին` +35, հուլիսի 31-ին`+36 աստիճան: