Բացառված չէ, որ հետագայում կխաղամ Ավստրալիայում. Ջերարդ
Սպորտ«Լոս Անջելես Գելեքսիի» կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը չի բացառել Ավստրալիայի առաջնությունում կարիերան շարունակելու տարբերակը:
«Ավստարալական ակումբներից հետաքրքրությո՞ւն. այս պահին որևէ նման խոսակցություն չկա, սակայն հետագայում Ավստրալիայում հանդես գալը չեմ բացառում»,- անգլիացու խոսքերն է մեջբերել «FourFourTwo»-ն:
Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները տարածել էին այն տեղեկությունն, ըստ որի՝ ընթացիկ մրցաշրջանը վերջինն է լինելու Ջերարդի համար: